«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ արատավոր երևույթներն արմատախիլ անելու խոստումների ալիքի վրա, ինչին նրան ճանաչողները բացարձակ չէին հավատում, սակայն հավատացողներն անհամեմատ շատ էին: Հիմա այնպիսի պատկեր ունենք, որ անցյալը կարող է շատ դեպքերում ուղղակի գունավոր երազ թվալ։ Պատերազմի ու փաշինյանական պարտության, բազմաթիվ կորուստներից զատ, դժգույն իրավիճակը հատկապես տեսանելի է պետական կառավարման համակարգում, որտեղ կուսակցականացման արշավը շարունակվում է։ Մի խոսքով՝ ՔՊ-ն շարունակում է ներքին զավթման գործընթացը:
Բազմաթիվ են դեպքերը, երբ պետական համակարգի աշխատողները, որոնք չեն կիսում իշխող ուժի՝ ՔՊ-ի քաղաքական ուղեգիծը, թիրախավորվում են կամ ազատվում աշխատանքից։ Եվ, անկախ մասնագիտական որակներից ու կրթությունից, ՔՊ-ական լինելը, առավել ևս 2018 թվականին «քայլած» լինելը նշանակում է մրցակցային առավելություն։ Եվ այդպիսի մարդկանց առաջ բացվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու դռները։ Իսկ օրինակները բոլորիս աչքի առաջ են, թե ինչպես կարող են այնպիսի անձնավորություններ, որոնց հիմնական գործը նախկինում եղել է պարտքով տարբեր բարեր ու զվարճանքի այլ վայրեր հաճախելը, հիմա հայտնվել են պետական կառավարման առանցքային օղակներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։