▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրա շնորհիվ՝ օրս ժպիտով սկսվեց». Անի Քրիստի

Դիտեք նաև՝

esem.am-ը գրում է. Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին օրեր առաջ նշել է ծննդյան 29 ամյակը: Տարեդարձը բեմում նշած երգչուհին խոսել է ծննդյան տոնի անակնկալների  և անմոռանալի խնջույքի մասին:

«Հեռախոսազանգով առաջին շնորհավորանքը ստացել եմ ինձ համար շատ թանկ մարդուց, իսկ առաջին անակնկալը հայրս է մատուցել:

Երբ բուռն աշխատանքային օրից հետո հոգնած վերադարձա տուն, տեսա, որ նա ինձ համար ծաղիկներ ու շամպայն էր գնել: Հայրիկիս անակնկալն իրոք ստացված էր, տարեդարձիս օրը, շնորհիվ նրա, ժպիտով սկսվեց»,- ասաց Անին՝ գաղտնի պահելով իրեն առաջինը շնորհավորած անձնավորության անունը:

Երգչուհին նշեց, որ ծննդյան տոնին անկնալների ու նվերների պակաս չի զգացել: «Շատերի կողմից եմ հաճելի անակնկալներ, նվերներ ու ծաղիկներ ստացել»,- փաստեց նա՝ չցանկանալով նշել, թե ինչ նվերներ է ստացել:

Տարեդարձի երեկոն Անին անցկացրել է ԱՄՆ-ի համերգասրահներից մեկում, որտեղ ինքն ու մի շարք հայտնիներ՝ Անդրեն, Նառան, Նարեկ Մակարյանը, Մհերը, Միստր X-ը, մասնակցել են կոմպոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին:

«Երևանից ժամանած և այստեղ բնակվող իմ գործընկերների շնորհիվ օրս իսկական տոնի վերածվեց. այսպիսի ծննդյան տոնի մասին անգամ չէի կարող մտածել: Նման խնջույք երկար մտածելու դեպքում անգամ չէի կարող կազմակերպել: Ամեն ինչ ինքնբերաբար ստացվեց, ինչն ինձ համար շատ հաճելի է»,- խոստովանեց ամերիկաբնակ երգչուհին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին