Այսօր` հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին լուրերին.
«Երբ ՏԻՄ ընտրություններին մարզերում էինք գտնվում, մարդիկ հաճախ հարցնում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին: Նրա վերադարձը ներկայացվում էր որպես ցանկություն ու պահանջ: Նրա կարիքը իսկապես զգացվում է: Մարդիկ գնահատում են նրա մարդկային տեսակը: Գագիկ Ծառուկյանը քաղաքական մշակույթի համար ունի անհրաժեշտ պոտենցիալը: Իսկ վերադարձի հետ կապված որոշում պետք է կայացնի հենց Գագիկ Ծառուկյանը»: