▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նպատակս հայ երեխաներին հայկական մշակույթին մոտեցնելն է. Սոֆյա Ղուլյանը՝ Մոսկվայում իր հիմնած դպրոցի մասին

Ամիսներ առաջ հայտնի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը Մոկվայում հիմնադրեց իր` «Ghulyan production» պրոդյուսերական դպրոցը, որը նոր ճանապարհ է բացում հայկական և ռուսական երգարվեստում հայտնվել ցանկացող բոլոր սկսնակների համար:

/filemanager/uploads/2020/02/week-1/Sofya_Ghulyan.jpg

Asekose.am-ը զրուցել է Սոֆյայի հետ՝ կենտրոնը հիմնելու մտքի, դժվարությունների, սաների և նրանց տրվող հնարավորությունների մասին:

««Ghulyan production»-ը հնարավորություն է տալիս երեխաներին զբաղվել պրոֆեսիոնալ վոկալով, քանի որ այստեղ են հավաքված Մոսկվայում արդեն հայտնի և հմուտ մասնագետները: Մեզ մոտ դասավանդվում են երգ, պար, դերասանի վարպետություն և բեմական խոսք ​​​​​​»,- նշեց Սոֆյա Ղուլյանը:

Վերջինս պատմեց, որ թեև իր դպրոց կարող են հաճախել ազգային տարբեր պատկանելություն ունեցող երեխաներ, սակայն իր նպատակն է կրթել և գիտելիքներ տալ հատկապես հայ երեխաներին,

«Շատ են այն երեխաները, ովքեր հայ են, բայց հայերեն չգիտեն, սակայն նրանց ծնողները մեծ ցանկություն ունեն, որ իրենց երեխաները զգան հայկական շունչը, հայերենով ելույթ ունենան տարբեր բեմերում: Այդ իսկ պատճառով ինքս էլ ձգտում եմ առաջին հերթին հայ երեխաներին մոտեցնել հայկական մշակույթին»,- պատմեց պրոդյուսերը:

Սոֆյա Ղուլյանն ասաց, որ թեև դպրոցի բացումից ընդամենն ամիսներ են անցել, սակայն այնտեղ հաճախող երեխաները արդեն հասցրել են հանդես գալ տարբեր ելույթներով.

«Դպրոցի կողմից ընձեռնված հնարավորությունների արդյունքն արդեն ակնհայտ է, մեր սաներն արդեն իսկ հասցրել են հանդես գալ ելույթներով: Բայց սա ամենևին չի նշանակում, որ այլևս անելու ոչինչ չկա: Նրանք պետք է օրեցօր  կատարելագործվեն, տիրապետեն բոլոր նրբություններին, ավելի լուրջ վերաբերվեն նրան, ինչին այդքան ձգտում են: Կարծում եմ՝ վերջնական արդյունք մենք ցույց կտանք արդեն մեկ տարի հետո»,- մեզ հետ զրույցում նշեց Սոֆյա Ղուլյանը:

Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը մի շարք երգիչ, երգչուհիների հետ որպես պրոդյուսեր, Սոֆյա Ղուլյանը նշեց, որ չի դադարեցնում իր աշխատանքը նաև այդ ուղղությամբ.

«Թեև իմ հիմնական ժամանակն այս պահին ծախսում եմ իր պրոդյուսերական դպրոցի վրա այն ավելի կատարելագործելու և առաջ մղելու համար, սակայն չեմ դադարեցնում նաև իմ համագործակցությունները տարբեր արտիստների հետ, ավելին՝ շատ շուտով կներկայացնեմ իմ երկու նոր նախագծերից մեկի նոր երգը, իսկ մյուսի՝ տեսահոլովակը: Ի դեպ՝ վերջին նախագծի՝ որոշ ժամանակ առաջ ներկայացրած առաջին տեսահոլովակն արդեն իսկ հասցրել է մեծ արձագանք ունենալ և հաջողություն գրանցել: Սակայն այս պահին դեռ չեմ ցանկանում մեր նոր աշխատանքից  մանրամասներ հայտնել և հստակեցնել, թե կնոկրետ ում մասին է խոսքը, քանի որ ինքս տեսակով այնպիսին եմ, որ գերադասում եմ խոսել արդեն իսկ պատրաստ և հանրությանը ներկայացրած աշխատանքի մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը:

 

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին