Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրերն իրենց անուններով։
1. ՆՓ-ն հայաստանյան քաղաքական դաշտի միակ ակտորն է, ով կարողացավ սեգմենտավորել ընտրազանգվածը, վերհանել իր սեգմենտն ու ճիշտ աշխատել դրա հետ։ Արդյունքում, չունենալով լեգիտիմության լուրջ պաշար, ՆՓ-ն տոտալ կերպով վերահսկում է ամբողջ պետական համակարգը։ Ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեք իշխանությունն այսչափ կենտրոնացված չի եղել մեկ անձի ձեռքերում։
2. «Հայաստան» դաշինք այլևս գոյություն չունի։ Գտնվելով լիդերության ու քաղաքական կառավարման ճգնաժամի պայմաններում՝ դաշինքն այսօր պետք է գործի դնի քաղտեխնոլոգիական հայտնի սփին֊դաուն գործիքը՝ ուղղված հեղինակության մնացած բեկորները պահպանելուն։ Դա հատկապես պետք է անեն դաշինքի մի քանի երիտասարդ անդամներ, որոնք դեռ կարող են քաղաքական ապագա ունենալ։ «Հայաստան» դաշինքն այլևս ի վիճակի չէ կրել այն մանդատը, որը անձամբ ես դրան տվել եմ։ Առհասարակ, եթե երկար ժամանակ ինչ֊որ բան չի ստացվում, սկսում ես այդ բանը չուզել։
3. Ինչ վերաբերում է ՀՀԿ֊ին, ապա հուսով եմ, որ տարիներ անց կբացվեն արխիվները, և մենք վերջապես կհասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ի գարնանը»։
|