▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նովրուզ Մամեդովը մեր PR-շիկն է

Սև և սպիտակ ոչխարների նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը շատ վրդովված է...Այս կոյունլուն ուշիուշով հետևոէ ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի ընտրություններին և մանրամասն անդրադառնում թեկնածուների ծրագրերին... Այսօր իր Twitter-յան էջում Ն.Մամեդովը անդրադարձել է Իլինոյս նահանգի թիվ 10 տնտրատարածքում իր թեկնածությունը առաջադրած Ռոբերտ Դոլդին(Հանրապետական կուսակցություն),որը համարձակվել է պաշտպանել ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ իրնքնորոշման իրավունքը և կոչ արել իր սեփական երկրի ղեկավարներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը...Մամեդովի դուրը չի եկել այն,որ Ռ.Դոլդը Արցախն անվանել է ԱՄՆ գործընկեր...Նրա կարծիքով թեկնածուն դա ասել է,որ ստանա իլինոյսահայերի ձայները...Դոլդը մոռացել է թույլտվություն ստանալ Մամեդովից...Մի քանի օր առաջ էլ ազեր-կոյունլուները շատ վրդովված արձագանքեցին ֆրանսիական Բուրգ լե Վալասի և Շուշիի միջև ստորագրված համագործակցության պայմանագրի առիթով...Բանը հասավ նրան,որ արձագանքեց նույնիսկ հարևանների ԱԳՆ-ը...

Հ.Գ.Հակագովազդը ևս ԳՈՎԱԶԴԻ ձև է...Ըստ ազերիների նրանք մեր դեմ պայքարում են,բայց իրականում շատ դեպքերում ԳՈՎԱԶԴՈՒՄ են...Ն.Մամեդովը երբ անգործ մնա կարելի է նրան վարձել և պատվիրել աջ ու ձախ,ամեն անկյունում խոսել այն երկրների և ամերիկյան նահանգների մասին,որոնք ճանաճել են Հայոց Ցեղասպանությունը կամ Արցախի անկախությունը...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին