Կինոյի և թատրոնի հիանալի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան հանդիսատեսի կողմից սիրված է ոչ միայն իր դերասանական վարպետության, այլև թևավոր խոսքերի համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու սուր և վառ մտքերի ընտրանին։
1. Նույնիսկ սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է ամենասովորական «հավի քամակ». այնպես որ քի'չ երևակայեք, պարոնա'յք:
2. Շրջապատի կարծիքի վրա դրված «կեղտը» ապահովում է հանգիստ ու երջանիկ կյանք:
3. Ես նման եմ գնացքի կայարանում մնացած հին արմավենուն. ոչ ոքի պետք չեմ, բայց և ափսոսում են դեն նետել:
4. Ճանաչում ստանալու համար պետք է, նույնիսկ անհրաժեշտ է, մեռնել:
5. Ես չեմ ընդունում «խաղալ» բառը. խաղալ կարելի է խաղաքարտերով, շաշկիով, իսկ բեմի վրա պետք է ապրել:
6. Այս աշխարհում ամեն հաճելի բան կա'մ վնասակար է, կա'մ հակաբարոյական, կա'մ գիրացնող:
7. Կանայք, անշուշտ, ավելի խելացի են: Դուք երբևէ լսել ե՞ք մի կնոջ մասին, ով խելքը կորցրել է տղամարդու գեղեցիկ ոտքերից:
8. Չորորրդ անգամ եմ նայում այս ֆիլմն ու պետք է ասեմ, որ այսօր դերասանները շատ լավ էին խաղում:
9. Ավելի լավ է հայհոյող, բայց լավ մարդ լինես, քան սուսիկ-փուսիկ, դաստիարակված տականք:
10. Իմ կարծիքով, առավել հավատարիմ են ոչ թե շիկահերները կամ թխահերները, այլ ճերմակած կանայք:
11. Ինչպիսի աշխարհ է մեզ շրջապատում։ Որքան անուղեղ մարդիկ կան շրջապատում… բայց նրանց հետ ուրախ է։
12. Լինում են մարդիկ, որոնց ցանկանում ես հարցնել՝ դժվա՞ր չէ ապրել առաց ուղեղի։
13. Երկրորդ կես ունեն ուղեղը, հետույքը և հաբերը, իսկ ես ի սկզբանե ամբողջական եմ։
14. Կարող եք իմ մասին ասել այն ամենը, ինչ ձեր սիրտը կցանկանա։ Դուք գոնե մեկ անգամ տեսե՞լ եք կատվի, ում հուզում են մկների խոսակցություններն իր մասին։
15. Կան մարդիկ, ում մեջ Աստծո մի մաս է ապրում, կան այնպիսիք, ում մեջ Սատանա է ապրում, և կան այնպիսիք, ում մեջ ապրում են միայն որդեր։
16. Կյանքը չափազանց կարճ է՝ այն դիետաների, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա ծախսելու համար։
17. Մարդիկ իրենք են խնդիրներ ստեղծում իրենց համար. ոչ ոք նրանց չի ստիպում ընտրել ձանձրալի մասնագիտություններ, ամուսնանալ սխալ մարդկանց հետ կամ անհարմար կոշիկներ գնել։
18. Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկաները:
19. Չկա կարոտից ավելի վատ հիվանդություն:
20. Մենությունն այն է, երբ ոչ ոքի չես կարող պատմել երազը:
21. Բոլորն ափսոսում են իրենց արտաքինի համար, բայց ոչ ոք չի անհանգստանում իր խելքի համար:
22. Կյանքը ոչ մեծ զբոսանք է հավերժական քնից առաջ:
23. Ծերությունն այն է, երբ անհանգստացնում են ոչ թե վատ երազները, այլ վատ իրականությունը:
24. Տաղանդը անվստահություն է սեփական անձի հանդեպ, դժգոհությունը իր և իր թերությունների հանդեպ, ինչը ես չեմ հանդիպել միջակությունների մոտ: