▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն «մասկաներով»` մոտ 10 օրից սպասվում են նման ևս մի քանի «վսպիշկաներ». «Հրապարակ»

«Առաջիկայում Շանթ Հարությունյանը կարող է կալանքից ազատվել։ Հիշեցնենք, որ նա վերջին անգամ բանտում հայտնվել էր 2008-ի մարտի 1-ից հետո՝ «Յոթի գործով»։ 7-ից մեկն ինքն էր, դատարանը հաշվի առավ նրա հոգեկան վիճակը, նա ոչինչ չէր ուտում՝ հայտարարելով, որ ԿԳԲ-ն ուզում է իրեն թունավորել, այրել էր իր բարձը։ Նրան նախ տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան, ապա ազատ արձակեցին։ Որոշ տվյալներով՝ «անոնիմուս» դիմակներով Շանթի «հեղափոխությունն» անտեր չի մնալու և միակը չի լինելու։ Մոտ 10 օրից սպասվում են նման ևս մի քանի «վսպիշկաներ»՝ նույն «մասկաներով»։ Ոմանք կարծում են՝ Հելոուինի օրը նախագահական տարված դդումը ևս այս շարքից էր. Գայ Ֆոքսի դիմակներով «զինված» բողոքավորները նախապատրաստվում են էլ ավելի հետաքրքիր «էքշընի»։

 

Ըստ «հեղափոխականներին» մոտ կանգնած աղբյուրների՝ այս անգամ լիդերը բոլորովին այլ մարդ կլինի, որովհետև «անոնիմուսը» խորհրդանիշն է անլիդեր հեղափոխության, ինչպես որ արաբական աշխարհում էր. պետք է ֆետիշացնել դիմակը, որի տակ կարող են տարբեր ուժեր ու գործիչներ հանդես գալ՝ անփոփոխ թողնելով հիմնական խաղացող-ղեկավարին։ Խնդիրը հեղափոխական վիճակ ստեղծելն է, զանազան «էքշընների միջոցով» իրենց շարժումը ճանաչելի դարձնելն ու ժողովրդին ոտքի հանելը։ Արևմտյան է ձեր պրոյեկտը, թե՞ պրոռուսական՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Պրոյեկտի ողջ հմայքն էլ հենց այն է, որ ոչ մեկը չի կարող գլխի ընկնել, թե ինչ է այն. մի օր մի ուժը կարող է մտնել դիմակի տակ, մյուս օրը՝ մեկ այլ. երկուսի գումարը կբերի ընդհանուր նպատակի իրականացման»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին