▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նունեն մի քանի դարակազմիկ բացահայտումներ է արել՝ սեփական IQ-ի հետ կապված

Նունեն խռովել է հասարակությունից, որը նաև իր հանդիսատեսն է ու լրատվամիջոցներից, որոնք ի դեպ իր Փի Առ-ն ու ճանաչվածությունն են ապահովում և այլևս չի խոսելու, որ չթողեցին իր 135 հազար դոլարանոց համերգից եկած փողը վայելի /թեև հայտնի չէ ատկատը քանի տոկոսանոց էր/. սակայն նաև մի քանի դարակազմիկ բացահայտումներ արել է սեփական Այ-Քյու-ի հետ կապված:

Կարդանք նրա խոսքերը.«Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»,- ասել է երգչուհին: Ուրեմն պարզվում է, որ հեռուստատեսությունները լրատվամիջոցներ չեն և ԱՅՍՈՒՀԵՏ ԻՄԱՑԵՔ ՆՈՒՆԵՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ« ԸՍՏ ՈՐԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԸ և ԲԼՈԳՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԵՔ ՕՐ Է ՍՏԱՄՈՔՍԻ ՑԱՎԻ ՆՄԱՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԿՈՊԵԿ 135 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ ՄԱՐՍԻ ԳՆԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԾ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆ հատուկ էկոլոգիական նպատակներից ելնելով և ոչ թե անտառ, որ հանկարծ խեղկատակ Սերգեյ Դանիելյանի հայոհայնքները իրեն չհասնեն:
Եվ ապա շարունակել է «Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»: Այո Նունե դու իրավացի ես դու արտիստ ես, ու տաղանդավոր արտիստ այնքան տաղանդավոր, որ կարողացել ես քանի տարի շարունակ դեմքդ փակ պահել ու հիմա աստիճանաբար պատռվում է դիմակը ու երևում ազգասեր ու հայրենասեր երգչուհու կերպարի տակ թաքնված փողասեր ջհուդը: Համամիտ եմ դու քո գործը լավ ես անում, վատ անեիր քեզ էդ կարգի ատկատային տենդեր չէին տա, քո պես հարյուրավորներ այսօր սոված լըվլըվում են երազելով հարսանիքում երգելու մասին, իսկ դու:  Անկեղծ ասած բարություն արել ես, որ ասենք համեգիդ գինը մեկ միլիոն չես սահմանել այլապես գիտես քանի ամիս պիտի քո իսկ հանդիսատեսը ճըռռար էդ բեռան տակ, քանի ամիս թոշակառուն պիտի սպասեր օրվա չոր հացի փողին .... բա էդ բարություն չի ազգին խնայել ես քեզնից չափավորելով ընչաքաղցությունդ: Ճշտողն էլ արդեն վաղուց ճշտել վերջացրել է ու էդքան փող մեկ ուրիշին տային հինգ րոպեում մեր դարավոր բարեկամ Վանուատուերենով ու սվազիլենդերենով ամբողջ գիշեր համերգ կտար Էդվարդ Նալբանդյանի թանկ արևը վկա:  Եվ ի վերջո հիշեցնեմ քեզ մի խոսք Նունե ջան դու արտիստ ես, դու երգչուհի ես, ոչ թե օրենքով գող կամ թալանչի, ինչ գործ ունես պետական մարդկանց հետ:


Արսեն Լևոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին