Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
Չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանն իր պարտիաններն ավարտել էր ոչ-ոքիներով:
Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը ունենալով իր ակտիվում 2,5 միավոր: