Լեւոն Արոնյանը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն ռուս Վլադիմիր Կրամնիկին: Ավարտված պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակներով եւ 34-րդ քայլին հասավ հաղթանակի:
Այս տուրում նորվեգացի Մագնուս Կառլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
6 տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր: