Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող «Norway Chess-2017» սուպերմրցաշարում սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Հիկարու Նակամուրան ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ՝ վաստակելով 5 միավոր: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հունիսի 16-ին կայանալիք վերջին տուրում սեւերով կխաղա Ուեսլի Սոյի հետ:
Հիշեցնենք, որ Արոնյանը նախորդ 3 տուրերում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին եւ Սերգեյ Կարյակինին: