Բրիտանացի նորապսակները գտել են համատեղ լուսանկար, որն արվել է իրենց ծանոթությունից տարիներ առաջ: Լուսանկարում պատկերված է 6-ամյա Նիք Ուիլերը` լողափին հանգստանալիս:
Հետևի պլանին կարելի է տեսնել այլ հանգստացողների, այդ թվում՝ Ուիլերին այդ ժամանակ բոլորովին անծանոթ աղջկա, ով ներկայումս իր կինն է՝ Էյմի Մեյդենը:
Նորապսակները ամուսնացել են լուսանկարի օրվանից 20 տարի անց: Նրանք միայն վերջերս են Ուիլերի տատիկի և պապիկի տանը պատահաբար հայտնաբերել իրենց առաջին համատեղ լուսանկարը: