▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորահայտ երգչուհի Արիանա Գրանդեն լավագույնն է. կայացել է MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունը

 

Շոտլանդական Գլազգո քաղաքում երեկ MTV երաժշտական հեռուստաալիքը հանձնել է Europe Music Awards մրցանակները, գրում է РИА Новости-ն։
 
Լավագույն երգիչ է ճանաչվել Ջասթին Բիբերը, լավագույն ռոք-խումբ՝ Linkin Park-ը։
 
Լավագույն երգչուհի անվանակարգում հաղթած ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի Problem երգը ճանաչվել է լավագույնը։
 
2010-ին հիմնադրված անգլո-իռլանդական One Direction փոփ խումբը նույնպես ճանաչվել է լավագույնը։ Այս խմբին հանձնվել է նաև մրցանակ «Լավագույն համերգային կատարում» անվանակարգում։
 
Հիփ-հոփում լավագույնն է ճանաչվել ամերիկուհի Նիկի Մինաժը։ Երգչուհի Քեթի Փերին արժանացել է միաժամանակ 2 մրցանակի՝ «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն կերպար» անվանակարգերում։
 
Thirty Seconds to Mars ամերիկյան խումբը համարվել է «Լավագույն այլընտրանքային խումբ», իսկ «Լավագույն նոր խումբ»՝ ավստրալական 5 Seconds of Summer փոփ-ռոք խումբը։ Լավագույն էլեկտրոնային կատարող է ճանաչվել շոտլանդացի DJ Քելևին Հարիսը։
 
MTV-ի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա Միլանում։

Շոտլանդական Գլազգո քաղաքում կայացել է MTV  Europe Music Awards մրցանակաբաշխությունը, գրում է РИА Новости-ն։ Լավագույն երգչուհի անվանակարգում հաղթել է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, ում Problem երգը ճանաչվել է լավագույնը։ Լավագույն երգիչ է ճանաչվել Ջասթին Բիբերը, լավագույն ռոք-խումբ՝ Linkin Park-ը։

 One Direction փոփ խումբը ճանաչվել է լավագույնը, նրանք հաղթել են  նաև «Լավագույն համերգային կատարում» անվանակարգում։ Հիփ-հոփում լավագույնն է ճանաչվել ամերիկուհի Նիկի Մինաժը։ Երգչուհի Քեթի Փերին արժանացել է միաժամանակ 2 մրցանակի՝ «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն կերպար» անվանակարգերում։ Thirty Seconds to Mars ամերիկյան խումբը համարվել է «Լավագույն այլընտրանքային խումբ», իսկ «Լավագույն նոր խումբ»՝ ավստրալական 5 Seconds of Summer փոփ-ռոք խումբը։ Լավագույն էլեկտրոնային կատարող է ճանաչվել շոտլանդացի DJ Քելևին Հարիսը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին