▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր զարգացումներ հոգեւորականի ծեծից. Շարմազանովին տարան.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ին` երեկոյան,  «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Երեկ հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 «ծեծ» հոդվածի հատկանիշներ: Այս մեղադրանքը ազատազրկում չի նախատեսում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Լոռու մարզի ոստիկանությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունները եւս այդ գործի հետ են կապված: Բանն այն է, որ մարզի ոստիկանապետից բացի` օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Իսկ Գուգարքի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:

Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում:

Ենթադրվում է, որ Էրիկ Շարմազանովը Գուգարքում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Արկադի Փելեշյանի ծեծի հետ կապված իրավական գործընթացը կավարտվի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին