Դիտեք նաև՝
Երգչուհի Ջուսը խորհուրդ է տալիս Ամանորին վերաբերել որպես դիետա։ Այս մասին երգչուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով թանկացումներին և դրա հետ կապված աժիոտաժին։
«Երեխեք ջան, մի մտածեք։ Կարևոր չէ Նոր տարվա սեղանը լինի լեփլեցուն ուտեստներով, որ տարին լավ անցնի։ Կարևորը՝ եղեք լավատես և ուրախ Նոր տարուն։ Հիշեք՝ մենք ավելի վատ տարիներ ենք ունեցել, և մենք ուժեղ ենք հոգով։
Հ.Գ. Այս Նոր տարվան նայեք դրական։ Նոր տարուն վերաբերեք որպես դիետայի»։