Ռուսական էստրադայի թագավոր Ֆիլիպ Կիրկորովը սկանդալային պատմության մեջ է հայտնվել իր իսկ համերգին: Հայտնի երգիչը Անապայում ոչ միայն մոռացել է ֆոնոգրամմայի մասին, այլ նաև ներխուժելէ իր երկրպագուհու կիսաշրջազգեստի տակ:
Համերգի ժամանակ 47 ամյա երգիչը հանկարծակի բեմ հանեց մի երկրպագուհու` միջին տարիքի տպավորիչ արտաքինով մի կնոջ և սկսեց նրա հետ կրքոտ պարել: Կինը, որ էյֆորիայի մեջ էր ընկել կուռքին այդքան մոտ գտնվելուց, սկսեց ավելի անկաշկանդ շարժումներ անել, որոնք ավելի շուտ նմանվում էին մերկապարուհու էրոտիկ պարի տարրերին:
Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում: Անապայում տեղի ունեցող համերգի ընթացքում երգիչը հանկարծակի բեմ է հանել միջին տարիքի երկրպագուհու և սկսել նրա հետ կրքոտ պարել: Թերևս, Ֆիլիպն այնքան էր տարվել երկրպագուհու` մերկապար հիշեցնող պարով, որ մոռացել էր ֆոնոգրամայի մասին: Սակայն չկորցնելով իրեն, Կիրկորովն անմիջապես սկսել է վեր բարձրացնել երկրպագուհու կիսաշրջազգեստը` հանդիսատեսին ցուցադրելով կնոջ սև և ցանցավոր ներքնազգեստը: