Հասմիկ Պողոսյանի անվան շուրջ դեռևս չհանդարտվող ու մեկը մյուսին հաջորդող սկանդալների առիթով որոշեցի մի քիչ համացանցը փորփրել ու տեսնել ինչ ինֆորմացիա կարելի է գտնել: Բավական մի հետաքրքիր նյութ գտա, որ ինձ մոտ էլի հարցեր է առաջանում մեր Մշակութամայր Հասմիկին ուղղվելիք:
Եվ այսպես, այս տարվա ապրիլին Օպերայի շենքում տեղի է ունեցել ոմն դիզայներ Մանուկ Ալեքսանյանի զգեստների հավաքածուի ցուցադրությունը: Հիմա շարարդեմ հարցերս ուղղված և Օպերայի տնօրինությանը և Մշակնախ Հասմիկ Պողոսյանին
ա. Որքանով է արտոնելի Օպերայի շենքում նորաձևության ցուցադրության անցկացումը
բ. Եթե նման միջոցառումն արտոնված է խնդրեմ նշել օրինականության հիմքերը` որ օրենքի կամ կառավարության որոշման որ հոդվածով,
գ. Եթե օպերայում նման միջոցառումները արտոնված են` խնդրում եմ նշել պայմանները` ինչ կարելի է, ինչ չի կարելի,
դ. Եթե նման միջոցառումներն արտոնված են ապա դրանց անցկացման համար անվճար է տրամադրվել շենքը կամ դրա մի հատվածը թե վճարովի և եթե վճարովի ապա ուրքան գումար է կազմում վարձակալությունը և ուր են գնում այդ գումարները
ե. Հրապարակել դիզայների ու օպերայի տնօրինության կամ տվյալ պահին լիազոր վարչական մարմնի միջև ստորագրված պայմանագիրը: Այլապես, ինչպես արդեն մեր ձեռքի տակ եղած լուրերն են այդ մասին աղաղակում, կարող ենք խոսել հերթական ապօրինի գործարքի ու յուրացումների մասին: