▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր պաշտոնանկություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կո¬տայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին