▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ուսումնական տարին կսկսվի դասադուլով

ԳԱԼԱ-ն գրում է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է բողոքի ակցիաներով: Առայժմ ուսանողները դրանց «դասադուլ» անունը չեն տալիս, բայց հետագայում, եթե չբավարարվեն պահանջները, պայքարի այս և այլ ձևերի են դիմելու: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել են ԵՊՀ-ի ուսանող-ակտիվիստները: Մի հարցում հաստատակամ են. ուսման համար թանկ չեն վճարելու, քանի որ դրանք սահմանելիս հաշվի չի առնվել ժողովրդի սոցիալական վիճակը:

«Եթե վարձավճարների թանկացումը վերաբերում է միայն առաջին կուրսեցիներին, սա չի նշանակում, որ բարձր կուրսեցիները ձեռնպահ են մնում»,- նշել են բանախոսները: «Վարձավճարների բարձրացման հաշվին չպետք է լուծվեն մասնագետների գիտելիքների կամ լաբորատորիաների հագեցման հարցերը: Դիմորդների թվի պակասը ևս պատճառ չէ: Բուհեր ընդունված ուսանողների թիվը գրեթե հավասար է անցած տարվա ցուցանիշին: Սա նշանակում է, որ բուհերի եկամուտները չեն նվազելու»,-նշել են ուսանողները: Նրանք անդրադարձել են նաև նախարարի այն հայտարարությանը, թե լավ սովորող ուսանողը չի տուժելու ուսման վարձավճարի պատճառով: Մինչև սեպտեմբերի 6-ը ուսանողը ստիպված է վճարել վարձը, իսկ մի քանի օրում անհնար է նրան որակավորել:

Մանրամասները` ԳԱԼԱ-ի տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին