ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին առաջին ընթերցմամբ 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը: Դեմ քվեարկող պատգմավորներն էին ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադառնալով լիազորագրի առկայության դեպքում խմբակցության ղեկավարի կողմից պատգամավորի փոխարեն քվերակելուն՝ նկատեց.
«Եթե պատգամավորը պաշտոնական լիազորություններից ելնելով գտնվում է գործուղման մեջ, և կարևոր քվերակություն է դրված ու հարցը կարող է իր բացակայության պատճառով տապալվել, ծրարում գրում է իր դիրքորոշումը, այն է՝ կողմ է այս նախագծին, փոխանցում է խմբակցության ղեկավարին»:
Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ պատգամավորի փոխարեն չեն կարող քվեարկել, եթե օրինակ բարեկամի հարսանիքն է:
Անի Կարապետյան