▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախագծում կլինեն բոլորը, բացի Կարգին Հայկոյից. «Առավոտ»

«Հայկոն (Հայկ Մարության) ու Մկոն (Մկրտիչ Արզումանյան) «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա, կլինեն բոլորը, բացի Կարգին Հայկոյից։ Եվ կարծիք կա, թե Կարգին Հայկոյի «մեկուսացնելը» կապված է հատկապես նրա քաղաքացիական ակտիվության հետ, չնայած տարբեր հարցազրույցներում դերասանը հերքել է դա, ասելով, որ մեկը մյուսին չի խանգարում։ Aravot.am–ի հետ զրույցում Կարգին Հայկոն չի ցանկացել անդրադառնալ այդ թեմային, ասելով, որ չի ուզում կրկնվել։

(Mediamall–ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել Էր. «Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար։ Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա։ Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»)։

 

Հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում իր այն կոլեգաների մասին, որոնք ակտիվ քաղաքացիներ չեն, Հայկ Մարությանը բազմանշանակ ծիծաղեց, ապա հավելեց. «Միայն բարի մաղթանքներ... Ամեն մեկն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում, ի՞նչ ասեմ...»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին