«Հրապարակը» գրում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները կրկին սրվել են: Ըստ իշխանական աղբյուրների, Արգամիչը նոր մարտավարություն է մշակում «թշնամուն» վերջնականապես գահընկեց անելու համար: Լուրեր են շրջանառվում, թե նա ընդդեմ վարչապետի իր շուրջն է համախմբում պատգամավորների, որոնց հետ քննարկում է հետագա անելիքները: Լավատեղյակների խոսքով, այն լինելու է առանձին հարվածներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը հարվածելու է իր հնարավորությունների շրջանակում: Չի բացառվում, որ աշնանը պայքարը թեժանա՝ ընդգրկելով նաեւ «տեղեկատվական պատերազմի» ձեւաչափը: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Նոր մարտավարություն է մշակում «թշնամուն» վերջնականապես գահընկեց անելու համար.«Հրապարակ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet