ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է նոյեմբերի 26-ին Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Լոռու մարզի մի քանի քաղաքացիների դաժան ծեծի ենթարկելու դեպքին․ «Միջադեպն ունի երկու կողմ՝ մի կողմում Պարեկային ծառայության աշխատակիցներն են, որը չի հերքվել, մյուս կողմում՝ հիվանդանոցում հայտնված քաղաքացիները։ Միջադեպի արդյունքում միայն քաղաքացիներն են ստացել վնասվածքներ, այդ թվում՝ անչափահասը։ Հիմա միտում եմ տեսնում, վտանգ եմ զգում, որ կարող է փորձ արվել հակառակը շուռ տալ, և փորձել այնպիսի պատկեր ստանալ, թե քաղաքացիներն են մեղավոր»։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Պարեկային ծառայությունը փորձել էր ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար: