▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ մարմնավաճառին ծեծի ենթարկելու միջադեպից

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում  գիշերը միջադեպ է տեղի ունեցել: Այնտեղ կանգնող մարմնավաճառների միջև վիճաբանություն է սկսվել, ապա վերածվել ծեծկռտուքի: Ոստիկանության պարզաբանել է միջադեպը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 10-ին, ժամը 00.10-ին,  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի մարմնավաճառ և հայտնել, որ մի քանի աղջիկ իրեն ծեծի են ենթարկել Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ և իրենից պահանջել 40.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը, ժամը 00.25-ին, մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել են աշխատել իրենց հետ և որոշակի գումար տալ աշխատանքի դիմաց` սպառնալով հրաժարվելու դեպքում դանակով խփել և չեն թողնի, որ ինքը Շենգավիթի վարչական տարածք գա: Մարտի 9-ին, երեկոյան, աղջկան է զանգահարել տղաներից մեկը և պահանջել 40.000 դրամ, սակայն մերժում ստանալով, սպառնացել է դանակով խփել, իսկ ժամը 23.00-ին Երևանյան լճի մոտ նրա վրա են հարձակվել հիշյալ տղաներն ու 2 մարմնավաճառները և ծեծել` պատճառել վնասվածք` ասելով, որ դա արել են իրենց չենթարկվելու և գումար չտալու համար:


Ժամը 02.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ աղջիկը և հայտնել, որ Երևանյան լճի մոտ իրեն ծեծել են:


Ձեռնարկվում են միջոցառումներ տղաների ու նրանց հետ շփվող մարմնավաճառների անձերը պարզելու և նրանց հայտանբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին