▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ Լիլուի ու Գրիշա Աղախանյանի «ամուսնությունից»

Life.panorama.am-ը գրում է. Լիլուի պրոդյուսեր Լիլինան  պատմեց երգչուհու նոր՝ «Հանդիպել եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի նկարահանման մանրամասների և առաջիկայում ևս մեկ տեսահոլովակի թողարկման մասին:

«Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է և տեսահոլովակում Լիլուին այսպիսին ներկայանալու մտահղացումը ամբողջությամբ իրենն է: Երբ սկսում էինք աշխատանքները, Արենը մի քանի օր մտածելուց հետո եկավ ու պատմեց իր մտքերը, որի հետ Լիլուն ամբողջությամբ համաձայնվեց: Միայն սկզբի հատվածը, որտեղ նա բեմի վրա կանգնած երգում է, Լիլուն խնդրեց, որ այդ տեսարանը լինի, արդյունքում ունեցանք շատ ուրախ տրամադրությամբ տեսահոլովակ»,- նշեց Լիլուի պրոդյուսերը:

Լիլինան պատմեց նաև Լիլույի համար փեսացու գտնելու մանրամասները. «Մի օր ես, Արենն ու Լիլուն նստած բավականին երկար մտածում ու քննարկում էինք, թե տեսահոլովակի համար ո՞ւմ ընտրենք որպես փեսացու: Երեքս էլ անընդհատ տարբերակներ էինք ասում, բայց կողմնորոշվել չէր ստացվում, հանկարծ ես առաջարկեցի Գրիշա Աղախանյանին, ում թեկնածությանը երեքս միանգամից համաձայնվեցինք: Պետք է շեշտեմ, որ Գրիշան շատ մեծ հաճույքով համաձայնվեց լինել մեր փեսան, և իրեն հատուկ պրոֆեսիոնալիզմով նկարահանվեց, որի համար շնորհակալ ենք, թեպետ պետք է նշեմ, որ նկարահանումները բավականին երկար տևեցին՝ գրեթե 27 ժամ»:

Լիլինան պատմեց նաև, որ տեսահոլովակի նկարահանման տաղավարային տարբերակը ստանալու համար բավականին լուրջ աշխատանքներ են տարվել. «Արենը որոշեց, որ տեսահոլովակը տաղավարային լինի, մենք էլ առանց քննարկելու համաձայնվեցինք: Տաղավարը կառուցվել է ամենայն մանրամասնությամբ, - նշեց նա և տեղեկացրեց,- երգի հեղինակներն են Նիկ Եգիբյանն ու Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակում Լիլուի և «Ամարասի» պարի խմբի աղջիկների հագուստով ու ոճով զբաղվել է Արմեն Գալյանը: Պետք է նկատեմ, որ աղջիկների հետ միասին մոտ 1.5 ամիս բեմադրվել է տեսահոլովակի պարերը»:

Լիլուի պրոդյուսերի հավաստմամբ` մոտ երկու ամսից երգչուհին իր երկրպագուներին դարձյալ անակնկալ կմատուցի.«Հաջորդ տեսահոլովակի համարը արդեն ընտրել ենք երգը, որի հեղինակներն են Նիկ Եգիբյանն ու Լիլուն: Արդեն որոշում ենք, թե ինչպես պետք է իրականացնենք տեսահոլովակի նկարահանումները»,- նշեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին