▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ հարկային համաներման վերաբերյալ.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 27-ին գրել էր, որ ՀՀ պետական Եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված հարկային պարտավորությունները «համաներելու» հարցը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին Է, որոնց բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։ «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից համաներման մասին նոր մանրամասներ հայտնի դարձան։ Մասնավորապես այն, որ «համաներումը» կտարածվի ֆիզիկական այն անձանց վրա, որոնք տեղյակ չեն եղել, որ հարկային պարտավորություններ են ունեցել և դրանք չվճարելով՝ հայտնվել են տույժ-տուգանքների հորձանուտում։

 

Իսկ ի՞նչ անտեղյակության մասին է խոսքը։ Օրինակ՝ եղել են քաղաքացիներ, որոնք 1 տարվա ընթացքում 2 անգամ ինչ-որ գույք են վաճառել՝ ինքնաբերաբար հայտնվելով հարկային տիրույթում։ Եվ հիմա ՊԵԿ-ը ստիպված է լինելու նոտարական գրասենյակներին տրամադրել հատուկ հուշաթերթիկներ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գույք են վաճառում, տեղյակ լինեն, թե որ դեպքում են հայտնվելու հարկային դաշտում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին