Իտալիայի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարողացել են բացահայտել Դեդ Հասանի սպանության հնարավոր կազմակերպիչներին:Փոխանցում է Взгляд-ը:
Իտալացի ոստիկանները տեղեկացրել են, որ իրենք վերծանել են երկու «օրենքով գողերի»`Տարիել Օնիանիի/Տարո/ ու Մեհրաբ Ջանգվելաձեի /Մերաբ Սուխումսկի/ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը: Նրա մահից մեկ օր առաջ նրանք խոսել են Դեդ Հասանին «վերացնելու» մասին:
Ջանգվելաձեն Օնիանիի տեղեկացրել է, թե «գողականները» որոշում են, ինչպես վարվել Ուսոյանի հետ:Օնիանին կարճ է պատասխանել.«Վերացրեք նրան, և բոլոր խնդիրները կլուծվեն»:
Իտալիայի օրինապահները գտնում են, որ այս խոսակցությամբ է կայացվել Դեդ Հասանի մահապատիժը: 2013թ-ի հունվարին նա սպանվեց Մոսկվայում:
Ավելի ուշ իտալացիները ձայնագրել են Տարոյի ու Մեհրաբի ևս մեկ խոսակցություն, որի ժամանակ քննարկվել է այս սպանությունը: «Սա մեր բոլորի վերածնունդն է: Առաջին քայլն արեցինք»,-ասել են քրեական կլանների պարագլուխները:
Սակայն ՌԴ ՆԳՆ-ն առայժմ թերահավատությամբ է մոտենում Իտալիայի տրամադրած տվյալներին: РИА-Новости գործակալությանը ՌԴ ՆԳՆ տեղեկատվական բաժնից հաղորդել են, որ իրենք իտալական ոստիկանությունից Ասլան Ուսոյանի սպանությանն առնչվող նյութեր չեն ստացել: