«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը
10 հունվարի 2016 թ.
Երևան
Միայն ս.թ. առաջին օրերի ընթացքում հանուն մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության պարբերաբար անհատական ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարին մի քանի անգամ ենթարկվել է բռնության, խոշտանգման եւ անմարդկային ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Բացի այդ՝ բազմիցս ապօրինի կերպով սահմանափակվել է նրա ազատությունը:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը դատապարտում է Վարդգես Գասպարիի նկատմամբ հանցավոր վարչախմբի թելադրանքով տարիներ շարունակ իրականացվող այս համակարգված բռնությունը եւ հալածանքը, դրանք գնահատում է որպես մարդու եւ քաղաքացու հանդեպ նրա վերաբերմունքի տիպական օրինակ, ինչը նպատակ ունի ամեն կերպով ճնշել հետեւողական պայքարի բոլոր դրսեւորումները եւ ձեւավորել պայքարի անհուսալիության ու դատապարտվածության մթնոլորտ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը իր զորակցությունն է հայտնում ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին եւ պատրաստակամություն է հայտնում հնարավորինս օժանդակել նրա իրավունքների պաշտպանությանը: