a1plus.am-ը գրում է. Այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվեց Ճակատի քաղաքական խորհրդի և նրա ղեկավարությամբ գործող Ընդդիմության միասնական շտաբի ստեղծման մասին, ինչպես նաև արծարծվեցին Ճակատի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ հարցեր:
Քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և «Ոտքի՛, Հայաստան» Քաղաքացիական շարժման խորհրդի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը: Ընդդիմության միասնական շտաբը տեղակայված է Երևան, Երզնկյան 75 հասցեում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվեց Ճակատի քաղաքական խորհրդի և նրա ղեկավարությամբ գործող Ընդդիմության միասնական շտաբի ստեղծման մասին, ինչպես նաև արծարծվեցին Ճակատի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ հարցեր: Քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և «Ոտքի՛, Հայաստան» Քաղաքացիական շարժման խորհրդի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը: Ընդդիմության միասնական շտաբը տեղակայված է Երևան, Երզնկյան 75 հասցեում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը,
հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալման, ժողովրդի իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և պետության ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի մեջ,
նկատի ունենալով, որ այս գործողությունների պատասխանատուն՝ կառավարող վարչախմբի հիմքը կազմող և հանցավոր համագործակցության վերածված Հայաստանի հանրապետական կուսակցությունը, սկսել է սահմանադրական փոփոխությունների միջոցով միակուսակցական կառավարման համակարգ հաստատելու և իր իշխանությունը հավերժացնելու արտահերթ գործընթաց, որը ձգտում է ամրագրել 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով,
արձանագրելով, որ նման հեռանկարը կտրուկ կերպով կսրի երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները և կարճ ժամանակի ընթացքում կառաջացնի ֆինանսատնտեսական համակարգի փլուզում, ինչպես նաև ճակատագրական բնույթի ռազմաքաղաքական սպառնալիքներ,
փաստելով, որ նման իրավիճակում ժողովրդի կամքի արտահայտումը հնարավոր է բացառապես գործող վարչախմբի վերահսկողությունից դուրս, ուստի Հայաստանում կամաարտահայտման իրական և լեգիտիմ ձև կարող է լինել ոչ թե վարչախմբի կազմակերպած հանրաքվեն, այլ փողոց դուրս եկած և մոբիլիզացված ժողովրդի քաղաքացիական անհնազանդությունը,
նպատակ ունենալով ազատ և արդար արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրականության հաստատման, այդ թվում՝ ժողովրդի իշխանության և պետության ինքնիշխանության վերականգնման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման և անկախ դատարանի կայացման միջոցով նախադրյալներ ձևավորել աղետալի մարտահրավերներ առաջացրած համակարգային ճգնաժամի հաղթահարման և մարդու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծման համար,
նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն:
Ճակատը հայտարարում է, որ ձևավորել է որոշումների կայացման մարմին՝ Քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրագործման մարմին՝ Ընդդիմության միասնական շտաբ:
Ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով: