▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր երգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 28­-ին վանաձորյան «Որդան Կարմիր» խումբը թողարկել է «The Voice of Tomorrow» երգի տեսահոլովակը։ Երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-­ամյա տարելիցին, իսկ տեսահոլովակը ներկայացնում է հայ երիտասարդ ստեղծագործ սերնդի վերածնունդը։ Այն նկարահանվել է Միացյալ Նահանգներում։

«Երգը կոչ է ներկա և գալիք սերունդներին դեպի միասնություն, ազգային գաղափարախոսություն եւ հզորացում, որը մեր ձայնը լսելի և ընդունելի կդարձնի աշխարհում։ Ի վերջո, Հայաստանը և հայը միայն Եղեռնի կրողներ չեն.հայ երիտասարդությունն ունի մեծ ներուժ դիմակայելու ցանկացած արհավիրք եւ ցույց տալու աշխարհին, որ այն ստեղծագործ է ու դեռ շատ բան ունի տալու մարդկությանը»,- ­ասում է Որդան Կարմիրի մեներգիչ Վահան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Որդան Կարմիր» խումբը կազմավորվել է 2005թ.­ին Վանաձորում։ Գոյության տասը տարիների ընթացքում խումբը նվագել է հայաստանյան բազմաթիվ փառատոնների,ունեցել մենահամերգներ, համերգային շրջագայություններով եղել Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում,Վրաստանում և Ռուսաստանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին