▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր չարաշահումներ ՃՈ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թեթրը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել: «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 2-ին գրել էր, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն: Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են:

Ավելին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ այս գործարքների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է 20 մլն 500 հազար դրամ գույքային վնաս:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ճանապարհային մի շարք ոստիկանապետեր: Թե ինչպես են նրանք բացատրել իրենց անփութությունն ու անհետեւողական գործելաոճը, դեռեւս հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին