▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր «բոլոլա»՝ 44 համարի ավտոբուսի վարորդի մասնակցությամբ

Լուսինե Շահբանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութը. «Հարգելի Երևանի քաղաքապետարան, 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իմ հեռախոսն անջատելու հորդորներին (որոնց սկզբնական մասը ցավոք չկա տեսագրությունում) պատասխանում է՝ «լավ եմ անում խոսում եմ, օրենքը խախտելու համար է, գնա ինչ ուզում ես արա, և, որ ամենահետաքրքիրն է, ոչ մի կերպ չի ներկայանում:

 


 

Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «Այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» և նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը... Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչև խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին