Շուտով Դար 21 հեռուստաընկերության եթերում կլինի նոր բժշկական ծրագիր` BIO ՌԻԹՄ, որի հեղինակ-հաղորդավարի` Արման Խարազյանի հետ էլ ճշտեցինք բժշկակական նոր հեռուստահաղորդման ստեղծելու գաղափարն ու անհրաժեշտությունը:
Ինչպե ՞ս ծնվեց հաղորդման ստեղծման գաղափարը:
-Անցկացնելով երկար տարիներ արտերկրում և աշխատելով մի շարք ճանաչված բժիշկների հետ` ընտրեցի բժշկական համալիր տեղեկատվության տարածումը հասարակության շրջանում, քանի որ կարծում եմ, որ մարդու առողջության պահպանման և հետևողականության առաջին նախադրյալը լիարժեք և ճշգրիտ բժշկական տեղեկատվությունն է, որը այժմ կփորձեմ նաև փոխանցել ԴԱՐ 21 հեռուստաընկերության եթերով հեռարձակվող BIO ՌԻԹՄ հաղորդման միջոցով: Կփորձենք բարձր մակարդակով ներկայացնել մեր հանրությանը մատչելի ու հասանելի բժշկական տեղեկատվություն` նպաստելով բժշկական կուլտուրայի զարգացմանը մեր երկրում: Կարծում եմ, որ BIO ՌԻԹՄ-ը նաև կնպաստի մեր երկրում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների նոր մակարդակի ձևավորմանը:
Ո ՞վ է լինելու հաղորդման առաջին հյուրը:
-BIO ՌԻԹՄ հաղորդման առաջին հյուրը լինելու է մեր քաղաքում շատ սիրված և ճանաչված պլաստիկ վիրաբույժ` Գևորգ Խորենի Ստեփանյանը: Ի դեպ հաղորդման պրեմիերան եթեր կհեռարձակվի ԴԱՐ 21 հեռուստաընկերությամբ շաբաթ օրը` 12:30-ին , երկուշաբթի` 19:00-ին և չորեքշաբթի` 23:00 –ին:
Ի ՞նչ նպատակի է ծառայելու հաղորդումը:
-Քանի որ առողջութունը մարդու կյանքի առաջնային գործիքն է և նրանից է կախված մեր կյանքի ոչ միայն տևողությունը, այլ նաև որակը: Ես վստահ եմ` մեզ կհաջողվի կանխել բազմաթիվ հիվանդությունների առաջացումը և տարածումը, քանի որ առողջության պահպանման առաջին նախապայմաններից մեկը գրագետ, լիարժեք և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն է մեր հանրությանը:
Կարծում եմ, որ հաղորդումը կսիրվի հասարակության կողմից:
Զրուցեց` Արսեն Մաթևոսյանը