▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր, միջազգային չափանիշներով շահագործվող հանքավայրերը խնդրի լուծում են, ոչ թե խնդիր. ԶՊՄԿ տնօրեն Արմեն Ստեփանյան

TCFD հետազոտություն անցկացնելու պատճառը միջազգային ստանդարտներին համահունչ քայլեր անելն է, եւ սա առաջին քայլերից մեկն է եւ Հայաստանում դեռեւս միակն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Սա զուտ բիզնես որոշում է եղել, որ նախահարձակ լինենք եւ չսպասենք, որ ինչ-որ մեկը պահանջի, նոր անենք: Լավագույն փորձն աշխարհում պահանջում է, որ ունենանք այսպիսի հաշվետվողականություն, եւ մենք դրա հետեւից գնում ենք:

Բացեր բացահայտել ենք, օրինակ, մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ փոփոխություններ, շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանեցնենք ստանդարտին, որին տենչում ենք հասնել:

Աշխատանքային անվտանգությունը դեռեւս մնում է ամենաշատ աշխատանքը կատարելու հարթակը: Թեեւ մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարում: Բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձեւավորելու տեսանկյունից, իհարկե, շատ երկար ճանապարհ դեռ պետք է անցնենք: Այստեղ մենք փոխզիջում չենք անում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում աճի տեմպերը մի քանի անգամ զիջում են տնտեսության աճի տեմպերին, Արմեն Ստեփանյանն ասաց. «Հարցի լուծումը պետք է փնտրել միջազգային կապիտալ ներգրավելու, նոր հանքավայրեր գտնելու եւ շահագործելու մեջ: Նոր փորձ բերելով` հին հարցերը լուծում ենք: Նոր, միջազգային չափանիշներով շահագործվող հանքավայրերը խնդրի լուծում են, ոչ թե խնդիր: Ճիշտ հակառակը, ինչը ներկայացվում է մեր հանրությանը: Միջազգային կապիտալն իր հետ բերում է նոր պահանջներ, նոր մշակույթ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին