▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոան» խոշոր հաշվով պարտություն կրեց եւ ավարտեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։ Խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով:

Հանդիպման 5-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը: «ԱԶ Ալկմարի» կազմում աչքի ընկավ հոլանդացի եզրային հարձակվոց Ռո-Զանգելո Դալը, որին արդյունավետ փոխանցում կատարեց հոլանդացի 20-ամյա կիսապաշտպան Կես Սմիթը:

38-րդ րոպեին «ԱԶ Ալկմարի» եզրային կիսապաշտպան Պեր Կուպմեյներսի գոլային փոխանցումից հետո հոլանդացի կիսապաշտպան Սվեն Մեյնանսը երկրորդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասը:

Երկրորդ խաղակեսում 54-րդ րոպեին Սվեն Մեյնանսը դուբլ ձեւակերպեց: Նրան փոխանցում կատարեց հոլանդացի եզրային հարձակվոց Ռո-Զանգելո Դալը:

Ավելացված ժամանակում երեւանյան թիմը 4-րդ գոլն ընդունեց «ԱԶ Ալկմարից», որի հեղինակը դարձավ դանիացի եզրային հարձակվող Իսակ Յենսենը:

Առաջին հանդիպումն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 1:0: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում միակ գոլի հեղինակ էր դարձել թիմի ավագ, Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Երկու հանդիպումների արդյունքում՝ 1:0 եւ 0:4, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պայքարը կշարունակի հոլանդալան «ԱԶ Ալկմաարը»:

Կոնֆերենցիաների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Նոա» (Հայաստան)` 4:0 (բոլոր տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում)

Ռո-Զանգելո Դալ, 5, Սվեն Մեյնանս, 39, 54, Իսակ Յենսեն, 90+1 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին