Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց «Լեգիայի» դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը։
57-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։
«Նոան» 8 միավորով 13-րդ տեղում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։
***


