▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել

Պահը առավել քան ճակատագրական է:
Հանրության համար իշխանությունները գոյութուն չունեն:
Հանրության համար ընդդիմությունն արդեն գոյություն չունի:
Սա իրականում դրական պահ է, քանի որ հանրությունը ձերբազատվում է պատրանքներից և ստանում իր ներսը սթափ հայացքով նայելու հնարավորություն:

Բայց նաև ահավոր վտանգավոր իրավիճակ է՝ հանրությունը իրեն զգում է անսպասելի որբացածի, լքվածի, զենքերը կորցրած ու շրջափակման մեջ հայտնված զորաջոկատի հոգեվիճակում: Նման իրավիճակում անցանկալի ամեն դրսևորում հնարավոր է՝ ինքնախեղումից մինչև վերջնական անձնատուր լինելը, տարաչափ բունտից մինչև վրիժառություն:

Պահը ճակատագրական է՝ հանրությունը թողնված է ինքն իրեն. նա կամ իր մեջ ուժ է գտնում վիճակը հաղթահարելու, կամ խարխլվում է վերջնականապես;
Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել:
Նման իրավիճակները որոշ հանրությունների մեծ Վերելքի են դրդել:
Եվ այստեղ առանձին անհատների կողմից ահազանգի կոչ հնչեցնելը երկրորդական է՝ այդ կոչը հնչեցված է... Հայրենի Հողի, Նախնիների, Հայրենիքի Ոգու կողմից:
Եվ լսողները լսել են: 
Մնում է, որ նրանց թիվը անհրաժեշտից պակաս չլինի:

Եվ շատ մոտ ապագայում կտրվի ,,Անկու՞մ, թե՞ Վերելք,, հարցի պատասխանը:

 

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին