▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ցանկություն կա. Լուիզա Ղամբարյանը՝ հաղորդավարուհի՞

 

Օրերս ավարտվեց շուրջ երկու տարի հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ «կոլորիտային Վարդին», էր մարմնավորում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը:  Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ երկարատև աշխատանքից հետո այժմ գտնվում է հանգստի շրջանում. «Երկու տարի անընդմեջ աշխատելուց հետո թե՛ կենսական, թե՛ մտավոր և թե՛ ստեղծագործական իմաստով կար հանգստի կարիք, ինչն էլ այս պահին անում եմ: Երբ ինքս կհասկանամ, որ ժամանակն է եկել դարձյալ ակտիվ աշխատելու, ապա, անպայման, հեռուստադիտողը կտեսնի ինձ եթերում»:
Հարցին՝ արդյոք հավաստի՞ են այն տեղեկությունները, թե առաջիկայում Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը կտեսնի հաղորդավարուհու կարգավիճակում, դերասանուհին նշեց. «Այժմ դեռ վայելում եմ հանգիստս, ու գործերի մասին չեմ մտածում, նման ցանկություն կա, բայց այն դեռ ցանկություն է, կիրականանա, թե ոչ, դեռ հստակ ասել չեմ կարող: Գուցե հեռուստադիտողը ինձ տեսնի դարձյալ հեռուստասերիալում, որի մասին ևս կոնկրետ հայտարարություններ դեռ չեմ կարող անել»:
Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավո՞ր է դերասանուհուն տեսնել մեկ այլ հեռուստաալիքում և գուցե արդեն կա՞ն առաջարկներ, Լուիզա Ղամբարյանը պատասխանեց. «Ճիշտ է կա հայտնի ասացվածք՝ «Երբեք մի ասա երբեք», բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ հազիվ թե նման բան լինի, քանի որ ինձ համար «Արմենիա TV»-ին արդեն ընտանիքի նման է, ես սիրում եմ այս թիմի հետ աշխատել, ու կարծում եմ, որ ես էլ այս մեծ ընտանիքում իմ տեղն ունեմ»:
Լուիզա Ղամբարյանին կարոտող երկրպագուները կարող են այցելել թատրոն և տեսնել դերասանուհու ներկայացումները, քանի որ, ինչպես ինքն է նշում, թատրոնի աշխատանքից նա երբեք չի հոգնում. «Թատրոնը իմ մշտական ակտիվ դաշտն է, ես այնտեղ չեմ հոգնում»:

Life.panorama.am-ը գրում է, որ օրերս ավարտվեց շուրջ երկու տարի հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ «կոլորիտային Վարդին», էր մարմնավորում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը: Դերասանուհին նշեց, որ երկարատև աշխատանքից հետո այժմ գտնվում է հանգստի շրջանում. «Երկու տարի անընդմեջ աշխատելուց հետո թե՛ կենսական, թե՛ մտավոր և թե՛ ստեղծագործական իմաստով կար հանգստի կարիք, ինչն էլ այս պահին անում եմ: Երբ ինքս կհասկանամ, որ ժամանակն է եկել դարձյալ ակտիվ աշխատելու, ապա, անպայման, հեռուստադիտողը կտեսնի ինձ եթերում»:

Հարցին՝ արդյոք հավաստի՞ են այն տեղեկությունները, թե առաջիկայում Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը կտեսնի հաղորդավարուհու կարգավիճակում, դերասանուհին նշեց. «Այժմ դեռ վայելում եմ հանգիստս, ու գործերի մասին չեմ մտածում, նման ցանկություն կա, բայց այն դեռ ցանկություն է, կիրականանա, թե ոչ, դեռ հստակ ասել չեմ կարող: Գուցե հեռուստադիտողը ինձ տեսնի դարձյալ հեռուստասերիալում, որի մասին ևս կոնկրետ հայտարարություններ դեռ չեմ կարող անել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբմնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին