▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարներ չտարածեք, որևէ մեկին չվիրավորեք, դրա իրավունքը չունեք. ԱԺ պատգամավոր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքների և դրա դեմ պայքարի միջոցների մասին, կոչ արեց խուճապի չմատնվել։

Նա նաև հորդորեց սոցցանցերում գտնվող քաղաքացիներին՝ չթիրախավորել այն անձանց, ովքեր այս կամ այն բերումով վարակվել են կորոնավիրուսով։ «Նկարներ չտարածեք, որևէ մեկին չվիրավորեք, որովհետև դրա իրավունքը ոչ ոք չունի, դրանք անձնական տվյալներ են։ Գոնե այս առումով մենք պետք է բավականին զգոն լինենք, որովհետև վաղը կարող է այդ նույն կորոնավիրուսը թակել մեր դուռը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին