Շաբաթ օրը դատարանի որոշմամբ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորումը մշակույթի գործիչների, արվեստագետների և մտավորականների շրջանում փոթորկի ազդեցություն թողեց: Նրանք ոտքի են կանգնել ու ըմբոստանում են:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ կալանավորմանը զուգահեռ ավտովթարի գործով նոր փաստեր ի հայտ եկան, օրինակ, որ Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է եղել: Իսկ Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից, որին բախվել է Պետրոսյանի մեքենան, բացակայել են երկու կողային հայելիները:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում: