▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիստի ընթացքում դատարանը գնահատական է տալիս, իսկ դատախազը` հեգնում

Հելսինկյան ասոցիացիայի etv–ի տեսանյութում` թե դատավորը, թե մեղադրողը վկա Հայրապետյանի ցուցմունքին մոտեցան հեգնանքով: Վկան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տալիս մի գործով, որի  մեղադրական եզրակացության համաձայն`  քաղաքացի Անդրանիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30.01.2008թ. առևանգելու և ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` ավազակային հարձակմամբ հափշտակել են Ք. Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին