▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն ինչպե՞ս էր կազմել ցուցակը, եթե չի համաձայնեցրել դրանում ընդգրկված մարդկանց հետ

Նիկոլը հանրահավաքի հարթակից հնչեցրեց Հրանտ Բագրատյանի, Անդրեաս Ղուկասյանի, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի, «Գալա» հ/ը-ն սեփականատեր Վահան Խաչատրյանի, լրագրող Հակոբ Բադալյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի, ԿԳ ոլորտի մասնագետներ Սամվել Կարապետյանի եւ Նվարդ Մանասյանի, Ստեփան Դեմիրճյանի ու այլոց անունները՝ խոսելով «ստվերային կառավարության» կազմի մասին...
Ինքնին բավականին ծիծաղելի ու անլուջ քայլ է, բայց երբ այն մարդիկ ում անունները հայտարարվել էին, սկսեցին հերթով հայտարարել, որ իրենք ոչ խաբար են, ոչ էլ ուզում են մաս կազմել Նիկոլի էդ վիրտուալ կառավարությանը, սա արդեն լրիվ է անլրջանում։ Մասնավորապես, «Առավոտը» զրուցել է նշվածներից հինգ հոգու հետ (Անդրիաս Ղուկասյանի, Բորիս Նավասարդյանի, Սամվել Մարտիրոսյանի, Վահան Խաչատրյանի և Աշոտ Բլեյանի), որոնցից միայն Անդրիասն է, որ կատեգորիկ չի հերքել, որ ինքը որևէ ցանկություն ունի մաս կազմելու ստվերային և որևէ այլ կառավարությունից։
Ըստ այդմ, հարց է առաջանում, թե Նիկոլը էս ի՞նչ ցուցակ էր կարդում ու ո՞նց է էդ ցուցակը կազմել, եթե փաստորեն չի էլ համաձայնեցրել դրանում ընդգրկված մարդկանց հետ։ Ստացվում է, որ մարդն ուղղակի ուզում է ուրիշների հաշվն դիվիդենտներ քաղի, կամ էլ պարզապես «դուրս գալիս ա-դուրս չի գալիս» սկզբունքով մի հատ դավթար ա գրում ու հնչեցնում այն հարթակից։ ամեն դեպքում լուրջ չի, ես Նիկոլի մասին ավելի բարձր կարծիքի եմ...

 Գրառումը` «Ձկան Աչք» էջից

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին