«Սարսանգի ջրամբարի ջուրը ցամաքել է ոչ միայն այն պատճառով, որ տեղումներն են նվազել, այլ՝ որ Նիկոլի կառուցողական գործընկերը փոխել է Թարթառ գետի հունը, տարել դեպի Ադրբեջանի խորքը, այսինքն՝ Թարթառ գետը չի լցվում, դրա համար է Սարսանգը ցամաքել»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ հնչեցնելով նաև «ի՞նչ պետք է անենք» հարցի պատասխանը. «Նորից պետք է ազատագրենք Քարվաճառի շրջանը, որը Նիկոլը թուղթ ու գրիչով հանձնեց Ալիևին ու տեր կանգնենք մեր հողերին՝ օգտագործելով մեր հայրենիքի ջրերը ի նպաստ մեր ազգի»:
«Նիկոլի կառուցողական գործընկերը փոխել է Թարթառ գետի հունը». Զարուհի Փոստանջյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet