▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի «Հայաստանի» համար Արցախ այլևս գոյություն չունի. Ռուբեն Մխիթարյա

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլի «Հայաստանի» համար Արցախ այլևս գոյություն չունի

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո Ալիևը և կինը բազմաթիվ անգամներ այցելել են Շուշի, Վարանդա, այսօր էլ ընտանյոք այցելել են Հադրութ:
Նույն ժամանակահատվածում Նիկոլը ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ Արցախ չի այցելել:

Ալիևը Արցախի օկուպացված տարածքներում մեկնարկել է խոշոր և արագընթաց ճանապարհների և օդանավակայանների շինարարություն, ինչպես նաև արտաքին բիզնեսին հրավիրում է Արցախ ներդրումների:

Նիկոլի «Հայաստանը» ՈՉ ՄԻ ԼՈՒՐՋ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՉ ԱՆՈՒՄ Է, ՈՉ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՆԵԼ, ՈՉ ԷԼ ԽՈՍՈՒՄ Է ԴՐԱ ՄԱՍԻՆ: 

Ըստ այդմ Նիկոլի համար Արցախ այլևս չկա: Եթե կա՝ գնա Արցախ մի հատ, Նիկոլ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին