Դերասան Նիկոլայ Եղիազարյանը հայտնի է իր էմոցիոնալ տեսակով: Նիկոլայը տարիներ առաջ կորցրել է իր հայրիկին, ով իր կյանքում մեծ դեր է ունեցել:
Դերասանն անգամ տարիներ անց չի հաշտվում եղելության հետ: Նա հաճախ է հոր մասնակցությամբ հրապարկումներ անում և խոսում իր սիրո և կարոտի մասին:
Այս անգամ ևս նա հայրիկի մասնակցությամբ հրապարակում է արել և գրել հետևյալը.
«Ցավդ տանեմ, պապ ջան, ո՞նց եմ կարոտել»:
Նշենք, որ հոր կորստից հետո հետևյալ խոսքն էր ուղղել դերասանը հայրիկին.
«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ՝ բառի ամենախոր իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն այդ մտքից։ Թեւաթափ եղա, պա՛պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է՝ ձայն տամ, կգաս, թվում է՝ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, առանց քեզ էս ինչ սառն ա…»:
Աղբյուրն՝ այստեղ