▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովի և Նատալիի տեսահոլովակի նկարահանումը ավարտվել է սկանդալով

Նիկոլայ Բասկովը և ռուս երգչուհի Նատալին շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն իրենց համատեղ տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը նկարահանված է «Николай» երգի հիման վրա: Սակայն նկարահանումները առանց սկանդալի չեն անցել: Ինչպես հայտնի է դարձել, երգչուհու ամուսինը` Ալեքսանդր Ռուդինը, ով նաև նրա պրոդյուսերն է, տեղյակ չի եղել սցենարի անկեղծ տեսարանների մասին:

Բանն այն է, որ տեսահոլովակի գլխավոր դերակատարները` Կեն և Բարբի տիկնիկները, վիճում են միմյանց հետ, ինչպես նաև մերկ վիճակում հայտնվում  են նույն լոգարանի մեջ:  Տեղեկանալով, որ այդ պահին նրան պետք է դիպչի Նիկոլայ Բասկովը, երգչուհու ամուսինը ընդհատել է նկարահանումները և պահանջել է հանել այն բոլոր տեսարանները, որտեղ իր  կինը նկարահանվելու է մերկ վիճակում:

«Սաշան առաջին հերթին սիրող ամուսին է, և ես նրան շատ լավ եմ հասկանում, չէ որ Նատալին դուր է գալիս շատ տղամարդկանց: Բայց մենք ընդամենը ընկերներ ենք, և ես շատ եմ ցավում, որ նրանք վիճել են տեսահոլովակի պատճառով: Բայց ինչպես երևում է Նատալիին հաջողվել է բացատրել ամուսնուն, և այնուամենայնիվ, Սաշան թույլատրել է նկարահանել որոշ տեսարաններ` փոքր-ինչ փոփոխություններ մտցնելով,-ասել է Նիկոլայ Բասկովը»:

Հիշեցնենք, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի սկզբին:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին