«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների մասին։ Անգամ ասում են, որ կհայտարարի տարեվերջյան ուղերձում։ Թիմը, բնականաբար, չի հաստատում տեղեկությունը, սակայն կան դա հաստատող փաստեր։
Օրինակ, արագացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, նախագիծը գրեթե պատրաստ է, երեկ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ գուցե մինչեւ տարեվերջ ուղարկվի ԱԺ։ Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ, երբ վերսկսվեցին ԸՕ բարեփոխումները, նա մեզ ասել էր, որ նոր ԸՕ կունենանք մարտին, թեեւ կարելի է «պրոցեսն արագացնել»։
Փաստորեն, պրոցեսը լույսի արագություն ստացավ։ Կհայտարարեն այն պահին, երբ մարդիկ ամանորյա եռուզեռի մեջ կլինեն, քաղաքական ուժերը չեն կարողանա ԱԺ-ին պարտադրել վարչապետի նոր թեկնածու։
Ըստ օրենքի՝ եթե ԱԺ-ն 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվում է, 1.5 ամսից արտահերթ ընտրություններ են կայանում»: