Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առիթով պանթեոնում անցկացված հիշատակի արարողությանը։
Ի նշանավորում հարգանքի՝ օրվա առիթով վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ կարդացել է Կապուտիկյանի հեղինակած «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը հոբելյանական հրատարակությունից։ Փաշինյանը գիրքը նվեր է ստացել այսօր։
Վարչապետն առաջարկել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում Կապուտիկյանի ստեղծագործությունների ընթերցման ֆլեշմոբ անցկացնել։
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն արտասանեց Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը
Կարդացեք նաև՝
Նիկոլ Փաշինյանն ընթերցում է մեկական բանաստեղծություն Սիլվա Կապուտիկյանի ու իր գործերից