▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանն էլ ասել է. «Քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաեւ կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում»։

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե սա չի դիտվի արդյոք վարչական լծակների կիրառում, Կոստանյանն ասել է, որ այդ ընթացքում նախարարներն արձակուրդ կվերցնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին